Ջրի վարակի դեպքեր կլինեին Արաբկիրում, եթե դա չարվեր

Ջրի վարակի դեպքեր կլինեին Արաբկիրում, եթե դա չարվեր

Նախորդ շաբաթ «Արզնի 2» ջրատարը կրկնի նույն Հրազդան կիրճի հատվածում վթարվել էր։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը  կարողացել էր բարեբախտավար ճիշտ ժամանակին փականն անջատել, որպեսզի ջրի վարակի դեպք չգրանցվեր Արաբկիր վարչական շրջանում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Հիմա նոր սկսել ենք կիրճի այդ հատվածի գետի հունի մաքրման աշխատանքները:Եթե այդ աշխատանքները չարվեն, ոչ մի երաշխիք չկա, որ պարբերաբար կարող են նման վթարներ կրկնվեն։ Անթույլատրելի է խողովակը թողնել գետի հոսող ջրի մեջ»,- ասել է նա: