ԲԿ-ի տնօրենից բացի մեղադրանք է ներկայացվել եւս 2 անձի

ԲԿ-ի տնօրենից բացի մեղադրանք է ներկայացվել եւս 2 անձի

«Հրապարակի» տեղեկություններով՝ օրերս կալանավորվել է «Աշտարակ» բժշկական կենտրոնի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։ Արագածոտնի մարզպետարանից հաստատեցին մեր տեղեկությունը։ Նշենք, որ գործը քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ 

Կոմիտեից «Հրապարակին» հայտնում են՝ բժշկական կենտրոնի տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։

Քրեական վարույթի շրջանակում, բացի ԲԿ տնօրենից, մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի։