Ռուսաստանը Պորոշենկոյից «խլեց» հայտնի «Ռոշեն»-ի բաժնետոմսերը 

Ռուսաստանը Պորոշենկոյից «խլեց» հայտնի «Ռոշեն»-ի բաժնետոմսերը 

Դատարանի որոշման կատարման շրջանակներում ՌԴ ԴԱՀԿ-ն պետությանն է փոխանցել «Ռոշեն» հրուշակեղենի գործարանի բաժնետոմսերը, որոնք նախկինում պատկանել են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին։ 
Այս մասին հայտարարել է գերատեսչության տնօրեն Դմիտրի Արիստովը, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Լիպեցկի հրուշակեղենի գործարան «Ռոշեն» ԲԲԸ-ի բաժնետոմսերը փոխանցվել են ՌԴ եկամտային հատվածին»,- ասել է Արիստովը:

Նրա խոսքով, նմանատիպ գործողություններ են ձեռնարկվել նաև «Ուրալ» ավտոտեքստիլ գործարանի և «Շփման և ջերմակայուն նյութերի գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի հետ կապված:
Պաշտոնյան նշել է նաև, որ այս ընկերությունները մի քանի տարի է, ինչ ֆինանսավորում են Ուկրաինայի զինված ուժերը։