ԵՄ-ի գլխավոր քննադատ Հունգարիան գլխավորեց ԵՄ խորհուրդը

ԵՄ-ի գլխավոր քննադատ Հունգարիան գլխավորեց ԵՄ խորհուրդը

Հունգարիան սկսում է իր նախագահությունը Եվրամիության Խորհրդում (ԵՄ): Երկիրն այս կարգավիճակում կմնա վեց ամիս, հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

Գործընթացը տեղի է ունենում Հունգարիայի իշխանությունների և Եվրամիության ղեկավարության միջև սուր տարաձայնությունների ֆոնին։ 

Բուդապեշտը կղեկավարի խորհուրդը վեց ամիս ժամկետով՝ էստաֆետը ստանձնելով Բելգիայից և տարեվերջին այն հանձնելով Լեհաստանին։

Բուդապեշտի և Բրյուսելի բարդ հարաբերությունները նույնիսկ արտացոլվել են նախագահության կարգախոսի ընտրության մեջ՝ «Եկեք դարձնենք Եվրոպան կրկին մեծ»: Այս կարգախոսը հիշեցնում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումները, որին աջակցում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, սակայն հավանության չի արժանանում ԵՄ ներկայիս ղեկավարության կողմից