Նորագյուղ թաղամասը դառնալու է Երևանի նոր կենտրոնը

 Նորագյուղ թաղամասը դառնալու է Երևանի նոր կենտրոնը

Նորագյուղ թաղամասը դառնալու է Երևանի նոր կենտրոնը: Ծրագրի իրագործմամբ փոխվելու է Երևանի դիմագիծն ու կյանքի հարմարավետությունը։ Ծրագրի իրականացման ընթացքում պետք է հաշվի առնենք մի քանի կարևոր խնդիր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագրից:

«Առաջին հերթին բնակիչներն են և նրանց իրավունքների պաշտպանությունն այս ամբողջ գործընթացում։ Այնտեղ շատ հին և հողաշեն տներ կան, բնակիչները կարիք ունեն բնակարանի հարցի լուծման։ Վստահ եմ, որ այս ծրագիրն օգտագործելով հնարավորություն կունենանք լուծելու Նորագյուղ թաղամասի խնդիրները։ Երկրոդը ճանապարհի խնդիրն է՝ Իսակով-Արշակունյաց միացումը, որը կբեռնաթափի երթևեկությունը։ Ծրագիրը ծավալուն է, մեծ ռեսուրսներ է ենթադրում, որի համար մեզ պետք են նաև միջազգային գործընկերներ։ Ժամանակի առումով՝ պետք է հանգիստ ռիթմով շարժվել»,-ասել է նա: