Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի մասին

Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի մասին

Եթե մենք անում ենք հանրաքվե, պետք է անենք քարոզարշավ, երբ գնանք քարոզարշավ, քաղաքացիները տալու են հարցեր՝ ինչպես, երբ, ինչքան ժամանակում, ինչ քայլերով, ԵՄ-ն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, ԵՄ պատրա՞ստ է, թե ոչ: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորում» ամենամյա միջոցառման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկին:

«Ինձ ասելու են՝ դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է  լինելու այնքան մոտ Եվրամիությանը, ինչքան ԵՄ-ն է  պատրաստ։ Հարց՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ։ Ես այդ հարցի  պատասխանը կարո՞ղ եմ տալ այսօր։  Ոչ, չեմ կարող տալ, որովհետև այսօր ԵՄ-ում էլ են տեղի ունենում  պրոցեսներ, որոնք մենք պետք է գնահատենք»,- ասել է նա: