«Ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտությունն արդեն պատմական ժանրին է վերագրված. Փաշինյան

«Ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտությունն արդեն պատմական ժանրին է վերագրված. Փաշինյան

Մենք պետք է արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որ մենք ունեցել ենք 7 տարի առաջ: Պետք է արձանագրեմ, որ քիչ չեն այն փոփոխությունները, որ ՀՀ-ում տեղի են ունեցել ժողովրդավարության առումով: Օրինակ, «ընտրությունների կեղծիք», «ընտրությունների արդյունքների կեղծել» արտահայտություններն արդեն պատմական ժանրին է վերագրված ՀՀ-ում: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորում» ամենամյա միջոցառման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Դա շատ կարեւոր է: Երբ որեւէ ճանապարհ տասնյակ տարիներ քանդված վիճակում է եւ հանկարծ հիմնանորոգվում է, դա մարդկանց համար նորություն է ընդամենը մեկ շաբաթ, դրանից հետո դա առօրեականություն է, դրանով ոչ մեկի այլեւս չես զարմացնի կամ ուրախացնի: Որովհետեւ ուրախացել, վերջացել են, հիմա իրենց նոր առիթներ են պետք ուրախանալու համար»,-ասել է նա: