Ես չեմ մեղադրում խաբված մարդկանց, ես մեղադրում եմ նրանց, ովքեր հիպնոսացրել են նրանց

Ես չեմ մեղադրում խաբված մարդկանց, ես մեղադրում եմ նրանց, ովքեր հիպնոսացրել են նրանց

Երբ Հայաստանի իշխանությունների ապազգային քարոզչությունից խաբված մարդիկ սկսում են ինձ պատմել, որ եթե մենք լիովին դավաճանենք մեր պատմությունը, մոռանանք մեր կորուստների մասին, հաշտվենք օկուպանտների սպառնալիքների և մեր հանդեպ ամենօրյա նվաստացման հետ, թքենք մեր հիշողության վրա, մոռանանք պատվի ու արժանապատվության մասին և ընդհանրապես ձեռքներս թափ տանք պետության շահերի վրա, հետևանքում «խաղաղություն» կգա թուրք վիժվածքների ու սադիստների հետ, ես միշտ նույն հարցերն եմ տալիս.

- Իսկ ինչո՞ւ, երբ մենք ինքներս կամովին հրաժարվենք երկրի և ազգի բոլոր պաշտպանական մեխանիզմներից, մեզ չպետք է սպանեն նրանք, ում համար հայասպանությունը «ազգային արիություն» է և պատմական տեսլական:
-Ինչո՞ւ պետք է հավատանք թավշյա  իշխանություններին, եթե «խաղաղության» մասին դրանց բոլոր խոստումներն ու երդումները, ինչպես պարզվեց, ընդամենը տեղեկատվական շղարշ էին տարածաշրջանում` հայկական գործոնի իսպառ չեզոքացնելու համար։
-Ինչո՞ւ են մեզ համոզում, որ եթե մենք հայ մնանք, դա անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի։
-Ինչո՞ւ են հայկական իշխանության ներկայացուցիչներն ամենաբարձր մակարդակով առավոտից երեկո վիրավորում, նվաստացնում, հալածում ու հետապնդում նրանց, ովքեր ընդամենն իրենց հետ համաձայն չեն, իսկ, օրինակ, Թուրքիայի ու Ադրբեջանի ուղղությամբ անգամ ավելորդ ծպտուն չեն հնչեցնում՝ գոնե ի պատասխան մշտական սպառնալիքների ու նվաստացումների, որոնք հնչում են Բաքվից և Անկարայից։ 
-Ինչո՞ւ է Հայաստանի թավշյա իշխանությունների համար հայ ժողովրդի դժբախտությունների մեղավորը հենց հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, հավատքը, հիշողությունը, երազանքներն ու հույսերը, իսկ մեզ հարյուրամյակներով սպանողները «մեղավոր չեն»:
- Ինչո՞ւ...

Որպես կանոն, այս հարցերի պատասխանները ես չեմ ստանում:

Այնուամենայնիվ, այս տարրական հարցերի պատասխանների բացակայությունը ամենաուղղակի պատասխանն է:
Ես չեմ մեղադրում խաբված մարդկանց, ես մեղադրում եմ նրանց, ովքեր հակահայկական քարոզչության միջոցով մարդկանց հասցրել են խոնարհության և հնազանդության հիպնոսացնող վիճակի՝ թուրքական աշխարհաքաղաքական սպանդանոց մուտք գործելուց առաջ, որը կոչվում է «խաղաղության դարաշրջան»:

Հայերը կվերադառնան Արցախի իրենց տները, կվերադառնան որպես իրենց հողի Տեր։ Հայերը Հայաստանի տարածքից դուրս են շպրտելու օկուպանտներին։ Հայերը հասկանում են, որ քանի դեռ մեր կողքին ապրում են նրանք, ովքեր ցանկանում են մեզ սպանել, պղծել մեր տաճարները , յուրացնել մեր մշակույթը, սեփականաշնորհել  մեր պատմությունը, ապա հայերի համար հանգիստ չի լինի։

Հետեւաբար պետք է դուրս գալ ապուշ և անիրականանալի պատրանքների տիրույթից և հետևություններ անել, եթե իհարկե ցանկանում ենք  ապրել մեր Երկրում։

Արման Աբովյան