Ադրբեջանցիների ոչ սպորտային պահվածքը Հայաստանի օրհներգի ժամանակ

Ադրբեջանցիների ոչ սպորտային պահվածքը Հայաստանի օրհներգի ժամանակ

Գրել էինք, որ պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալով 38 երկրների մրցակցությունում թիմային պայքարում 2-րդն է։ Տղաների ստուգատեսում մեր 13 մարզիկներից 8-ը մեդալակիր են։

Աղջիկների մրցակցությունում ունեինք 4 մարզուհի, որից 2-ը բարձրացան պատվո հարթակ։

Ադրբեջանցի մարզիկները ոչ սպորտային պահվածքով են աչքի ընկել պարգևատրման արարողության ժամանակ: Հայաստանի պետական օրհներգի ժամանակ մասնավորապես ադրբեջանցիներից մեկը հեռացել է բեմահարթակից: Մեկ այլ ադրբեջանցի էլ դեմքով է շրջվել: