Այսօրվանից Ռուսաստանը գլխավորեց ՄԱԿ-ի ԱԽ-ն

Այսօրվանից Ռուսաստանը գլխավորեց ՄԱԿ-ի ԱԽ-ն

Հուլիսի 1-ից Ռուսաստանը մեկ ամսով ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։ Այս աշխատանքի շրջանակներում Ռուսաստանը նախատեսում է կենտրոնանալ մերձավորարևելյան հիմնախնդիրների կարգավորման, գլոբալ անվտանգության նոր մոդելի քննարկման և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն, ՄԱԿ-ի համագործակցության ամրապնդման վրա: 

«Հուլիսի 1-ից Ռուսաստանը մեկ ամսով կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ»,- գրում է ՌԻԱ Նովոստին։ 

Հիշեցնենք, որ հունիսին Հարավային Կորեան էր ստանձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը։
Ռուսաստանն իր նախագահության ընթացքում նախատեսել է երեք առանցքային իրադարձություն. Դրանց թվում է գլոբալ «անվտանգության հավասարման» նոր հայեցակարգի քննարկումը, որը տեղի կունենա հուլիսի 16-ին։ Այս քննարկումը կշարունակի երկխոսությունը միջազգային անվտանգության համակարգի բարեփոխման անհրաժեշտության շուրջ։