Հարաբերությունները չվերականգնելու պատճառ չկա. Էրդողանը՝ Սիրիայի մասին

Հարաբերությունները չվերականգնելու պատճառ չկա. Էրդողանը՝ Սիրիայի մասին

Հարաբերությունները չվերականգնելու պատճառ չկա. Էրդողանը՝ Սիրիայի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հայտարարությանը, նշել է. 

«Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չվերականգնելու պատճառ չկա։ Միասին կգործենք այնպես, ինչպես նախկինում էինք անում»։

Նրա խոսքով, Թուրքիան չի կարող շահագրգռվածություն ունենալ միջամտելու Սիրիայի ներքին գործերին.«Սիրիայի ժողովուրդը մեր եղբայր ժողովուրդների պես մեզ հետ միասին ապրած հասարակություն է»։ 
Հիշատակելով անցյալում կատարած այցերն ու հանդիպումները Ասադի հետ, Թուրքիայի ղեկավարը չի բացառել առաջիկայում վերջինիս հետ հանդիպումը։ 

Հիշեցնենք, որ Բաշար ալ-Ասադը հանդիպել էր ՌԴ նախագահի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի հետ և նշել, որ Սիրիան բաց է հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու բոլոր նախաձեռնությունների առաջ, քանի դեռ Թուրքիան կճանաչի Սիրիայի ինքնիշխանությունը սիրիական տարածքների վրա։