Փոխվել է «Փյունիկի» տնային մարզադաշտը ՉԼ որակավորման առաջին փուլում

Փոխվել է  «Փյունիկի» տնային մարզադաշտը ՉԼ որակավորման առաջին փուլում

Փոխվել է Հայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Փյունիկի» տնային մարզադաշտը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։

Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) դեմ դիմակայության տնային խաղը կանցկացնի Երևանի վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Ի սկզբանե որոշված էր, որ «Փյունիկը» «Դինամոյի» տնային խաղը պետք է անցկացնի «Ուրարտու» մարզադաշտում։

Հավելենք, որ «Դինամոյի» դեմ առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին, իսկ պատասխան խաղը` հուլիսի 16-ին։