Չկա Հայաստան՝ չկա խաղաղության պայմանագիր․ Ադրբեջանագետ

Չկա Հայաստան՝ չկա խաղաղության պայմանագիր․ Ադրբեջանագետ

Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից:

Խոսքը վերաբերվում է և՛ Արցախի հայության դեմ Ադրբեջանի իրականացրած խտրականության և էթնիկ զտումների քաղաքականությանը, թե՛ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ ՀՀ բողոքներին, թե՛ ՀՀ օկուպացված տարածքներն ազատելու մեր պահանջներին:

«Հրապարակի» հետ զրույցում ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ Ադրբեջանն ունի մի մեծ պահանջների ցուցակ, որը հերթով երևան է բերում:

«Ինչ-որ պահանջ է ներկայացնում ՝ դա բավարարվում է, նա նոր պահանջ է ներկայացնում, բնական է, որ Արդբեջանը ուզում է իրեն վնասազերծել  ապագայում, երբ որ այս դավաճան իշխանությունները լքեն իշխանական դաշտը՝ հաջորդ սերունդները չփորձեն հետ վերադարձնել այն կորուստները, որ Փաշինյանն այսօր հեշտ ու հանգիստ նվիրում է Ադրբեջանին: Դա նորմալ է,՝ դա առաջինը: Երկրորդը, նրանք, կոպիտ ասած, ատամները Հայաստանի հերթով հանում են, որպեսզի հետագայում Հայաստանը չկարողանա ոտքի կանգնել, ոչ ռազմական, ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ տարածքային, ոչ դիվանագիտական, ոչ դատական ոլորտներում և չկարողանա զարգացում գրանցել՝ կամաց-կամաց չեզոքանա ու մեռնի՝ իր գոյությունը դադարեցնի: Նրանք խփում են բոլոր հիմնարար սյուներին՝ բոլոր ոլորտներում ու դա նորմալ է, որովհետև երբ որ տալիս են՝ հրաժարվելը մեղք է, նրանք շատ լավ գիտեն, որ ինչ էլ պահանջեն՝ կստանան ու պահանջում են ինչ-որ բխում է իրենց շահերից: Մեր շահերի մասին իրենք չեն մտածելու, մեր շահերի մասին պիտի մտածեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնք Ալիևի պես պաշտպանում են Արդբեջանի և Թուրքիայի շահերը»,-ասաց Ադիբեկյանը:

Հարցին, արդյոք սա անդառանալի պրոցես է, ադրբեջանագետն ասաց, որ այո՝ գործընթացն անդառնալի է , որովհետև տեղի ունեցողի արդյունքւոմ մենք չենք ունենալու որևէ արտաքին սահման, բացի Ադրբեջանից ու Թուրքիայից:

«Զենք ո՞նց է մտնելու Հայաստան, ապրանք ո՞նց է մտնելու Հայաստան, ոնց է ապրանքը Հայաստանից արտահանվելու»,- նկատում է Ադիբեկյանը:

Հնարավոր է մի օր Երևանում լինեն ոչ միայն թուրք-ադրբեջանական զորամիավորումներ, այնպես էլ թուրք-ադրբեջանցի քաղաքացիներ ու բնականաբար խոսել Հայաստանի Հանրապետության անձնագրի մասին՝ ևս միամտություն կլինի: Ենթադրել, թե երբ է այդ տենդենցը իրականություն դառնալու՝ լուրջ չի, որովհետև, եթե չունես ռեսուրս և հնարավորություն, միևնույն է, չես կարողանալու դիմադրել նաև տասը տարի հետո՝ ասաց Ադիբեկյանը։

Ստեղծված իրավիճակում իշխանափոխությունը հնարավորություն կտա կասեցնել այս գործընթացը, սակայն կորուստները մեծ արյան գնով են հետ բերվելու, ցավոք, քանի որ այս իշխանությունների վարած քաղաքականությունն ու տարած գիծը չափազանց կործանարար եղավ։