Պաղպաղակի մեջ մարդու մատի մնացորդ է հայտնաբերվել 

Պաղպաղակի մեջ մարդու մատի մնացորդ է հայտնաբերվել 

Հնդկաստանում տղամարդը պաղպաղակի մեջ հայտնաբերել է մարդու մատի մնացորդ։ Պաղպաղակը պատվիրել էր նրա քույրը՝ օնլայն հարթակից։ Տղամարդը դիմել է ոստիկանություն այդ առնչությամբ։ Համացանցում հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է պաղպաղակի միջից երեւում երկու սանիտմենտր երկարությամբ մարդու մատի մնացորդը՝ եղունգով։

Տղամարդը բողոք է գրել պաղպաղակ արտադրողների դեմ, սոցկայքերում հանրայնացնելով տեղի ունեցածը։ Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ դեպքի առնչությամբ։ Քննությունը շարունակվում է։