Երկիր մոլորակի մոտով կանցնի հսկա երկնաքար․ գիտնականներ 

Երկիր մոլորակի մոտով կանցնի հսկա երկնաքար․ գիտնականներ 

Հունիսի 27-ին Երկիր մոլորակի մոտով կանցնի հսկա երկնաքար։ Այն կոչվում է «2011 UL21» եւ Արեգակնային համակարգության ամենամեծ երկնաքարը։ Վերջինս նաեւ անվանում են «մոլորակների կործանիչ»։ Վերջին 127 տարում առաջին անգամ «2011 UL21»-ը մեր մոլորակի մոտով կանցնի ամենափոքր հեռավորությամբ։ Այս մասին հայտնում է Եվրոպական տիեզերական գործկալությունը՝ EKA-ն։ «2011 UL21»-ն ավելի մեծ է, քան մինչեւ հիմա գիտությանը հայտնի մերձերկրային տարածքում եղած երկնաքարների 99 տոկոսը։

Այս ամենով հանդերձ, այն օրինակ հինգ անգամ ավելի փոքր է, քան այն երկնաքարը, որը հարվածելով Երկիր մոլորակին պատճառ է դարձել դինոզավրերի ոչնչացմանը 66 միլիոն տարի առաջ։ Այնուհանդերձ, այն համարվում է վտանգավոր երկնաքար, քանի որ եթե բախվի մոլորակին, կարող է կոնտինենտալ մակարդակի փոփոխությունների հանգեցնել, ներառյալ նաեւ բերելով կլիմայական զգալի փոփոխությունների։ ЕКА-ից հայտնում են, որ այս երկնաքարի անցումը մեր մոլորակի համար վտանգավոր չէ։ Այն մեր մոլորակի կողքով կանցնի 6,6 միլիոն կմ հեռավորության վրայից, ինչպես եղել է 1900 թվականին։ Այն կվերադառնա միայն 2089 թվականին, եւ մեր մոլորակից նրա հեռավորությունը կկազմի 2,7 միլիոն կմ։