Հայտնի հոլիվուդյան դերասանը կոնֆլիկտ է ունեցել պապարացիների հետ 

Հայտնի հոլիվուդյան դերասանը կոնֆլիկտ է ունեցել պապարացիների հետ 

Ընտանեկան սուր ճգնաժամ ապրող, հոլիվուդյան հայտնի դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր Բեն Աֆլեքը կոնֆլիկտ է ունեցել պապարացիների հետ։ Նա չի կարողացել զսպել էմոցիաները, երբ Բեւերլի Հիլզում գտնվող առանձնատնից մեքենայով դուրս գալու ժամանակ, որտեղ մինչեւ վերջերս ապրում էր իր կնոջ հետ, նրա վրա են «հարձակվել» պապարացիները։ Դերասանը փորձել է դուրս գալ գլխավոր փողոց, սակայն լուսանկարչական սարքերի բռնկումների լույսը կուրացրել է նրան։ Դերասանը կանգնեցրել է մեքենան, դուրս եկել եւ սկսել նախատել լուսանկարիչներին։ Նախատինքը կարծես թե տեղ հասել է եւ նա զայրացած հեռացել է այդտեղից։ Հայտնի է, որ երբ Աֆլեկը ժամանել էր իր նախկին ընտանեկան առանձնատուն, Լոպեսը այնտեղ չի եղել։ Նա նախորդ շաբաթ եղել է Իտալիայում, իսկ ներկայումս Փարիզում է։

Նշենք, որ զույգը արդեն երկու ամիս է ապրում է առանձին։ Աֆլեկը տուն է վարձել Բրենթվուդում, նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների տանը բավականին մոտ, որտեղ նաեւ նրանց երեք երեխաներն են ապրում։ Ամեն ամիս նա վճարում է հարյուր հազար դոլար վարձակալական վճար։ Շրջանառվող լուրերի համաձայն, ամուսնալուծության շեմին գտնվող զույգը ցանկանում է վաճառել առանձնատունը 65 միլիոն դոլարով, սակայն դեռեւս գնորդներ չեն գտնվում։