Իրանցիները քվեարկել են Երևանում և Կապանում

Իրանցիները քվեարկել են Երևանում և Կապանում

Իրանում հունիսի 28-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար Երևանում ընտրատեղամասեր են  բացվել Կապույտ մզկիթում ու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը։ 

Բացի այդ, գործել է նաև մեկ շարժական քվեատուփ Իրանի այն քաղաքացիների համար, որոնք տարբեր պատճառներով չեն կարող այցելել ընտրատեղամասեր։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահի աթոռի համար պայքարում են ներքին գործերի նախկին նախարար Մոստաֆա Փուրմոհամադին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, խորհրդարանի գործող խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի առողջապահության ու բժշկական կրթության նախկին նախարար, խորհրդարանի անդամ Մասուդ Փեզեշքիանը:

Նախնական արդյունքներով ադրբեջանական արմատներ ունեցող Փեզեշքիանն ու Սաիդ Ջալիլին են առաջատար:

Ընտրությունների առաջին արդյունքները կհայտարարվեն հունիսի 29-ին` կեսօրից հետո։