Վատ գիշերներ լինում են. Օբաման՝ Բայդեն-Թրամփ բանավեճի մասին

Վատ գիշերներ լինում են. Օբաման՝ Բայդեն-Թրամփ բանավեճի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենի և նրա քաղաքական հակառակորդ Դոնալդ Թրամփի բանավեճը։ Իր կարծիքը նա գրել է X սոցիալական ցանցում։

«Բանավեճի վատ գիշերներ են լինում, հավատացեք, ես գիտեմ: Այնուամենայնիվ, այս [նախագահական] ընտրությունները դեռ ընտրություն են մեկի միջև, ով իր կյանքն անցկացրել է հասարակ ժողովրդի համար պայքարելով և մեկի, ով մտածում է միայն իր մասին», - գրել է նա:

Նրա կարծիքով, բանավեճը չի փոխել իրավիճակը Բայդենի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առճակատման մեջ, «այդ պատճառով էլ ամեն բան կորոշվի նոյեմբերին», երբ տեղի կունենան նախագահական ընտրությունները։

Ուշագրավ է, որ արդեն մամուլում խոսվում է այն մասին, որ դեմոկրատները հիասթափված են Բայդենի ելույթից, այն ձախողված են համարում և սկսել են մտածել տարեց թեկնածուին փոխարինելու մասին: