Նոր արդյունքներ՝ Իրանի ընտրություններից. առաջատարներն ադրբեջանցիներ են

Նոր արդյունքներ՝ Իրանի ընտրություններից. առաջատարներն ադրբեջանցիներ են

Առողջապահության նախկին նախարար, ծնունդով ադրբեջանցի Մասուդ Փեզեշկիանը, ով պատկանում է բարեփոխականների թևին, առաջատար է Իրանի արտահերթ նախագահական ընտրություններում՝ շրջանցելով պահպանողական, արմատներով ադրբեջանցի Սայիդ Ջալիլիին, 12 միլիոն ձայների հաշվարկից հետո (ընդհանուր առմամբ՝ 61 միլիոն ընտրող): 
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին IRIB հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով, 58 հազար ընտրատեղամասերից 32,2 հազարում քվեաթերթիկները մշակելուց հետո Փեզեշկիանը հավաքում է 5 միլիոն ձայն, հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Ջալիլին՝ 4,875։ միլիոն։

Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50%-ից ավելին։ Հակառակ դեպքում հուլիսի 5-ին կանցկացվի երկրորդ փուլ, որում կմրցեն առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները։