Վիրաբույժ, թմրամոլների պաշտպան ադրբեջանցին՝ Իրանի նախագա՞հ

Վիրաբույժ, թմրամոլների պաշտպան ադրբեջանցին՝ Իրանի նախագա՞հ

Գրել ենք, որ Իրանում նախօրեին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում առաջատար են Անվտանգության խորհրդում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ում մայրն ադրբեջանցի է, և բարեփոխիչների մի թեկնածուն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշկիանը, ում հայրն է ադրբեջանցի: Վերջինս ավելի շատ ձայն է ստացել, բայց երկրորդ փուլի հավանականությունը մեծ է, քանի որ խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆն ու Ջալիլին կարող են միավորվել:

Մասնագիտությամբ վիրաբույժ  Փեզեշկիանը 2008 թվականից ի վեր Իրանի խորհրդարանում ներկայացնում է Թավրիզի, Ազարշահրի և Օսկոուի նահանգները։ Հատկանշական է, որ նա խորհրդարանում եղել է ազդեցիկ «թուրքական խմբակցության» նախագահը: Քաղաքական այդ թիմը բաղկացած է տարբեր քաղաքական կողմնորոշումների տեր, ադրբեջաներեն խոսող գործիչներից, որոնք պաշտպանել են Իրանի ադրբեջանական համայնքի շահերը:

Փեզեշկիանի պատգամավորական գործունեությունը ներառում է թմրամոլությունը ապաքրեականացնելու փորձերը. նա թմրամոլությունը համարում է հիվանդություն: Բացի այդ, իր մանդատի շրջանակում նա բազմիցս կոչ է արել պետական ​​բավարար միջոցներ փոխանցել ծայրամասային նահանգներին, քարոզել դպրոցական դասագրքերում և ադրբեջանական շրջաններում ադրբեջաներենի օգտագործման օգտին։
2021 թվականին Պահապանների խորհուրդն արգելեց նրան առաջադրվել նախագահի պաշտոնում՝ պատճառաբանելով նրա հրապարակային քննադատությունը հիջաբի օրենքի և Ամինի գործի վերաբերյալ: