Խայտառակության մեջ ենք, մինչեւ ե՞րբ պիտի կզած մնանք. Ներքին Հանդի բնակիչ

Խայտառակության մեջ ենք, մինչեւ ե՞րբ պիտի կզած մնանք. Ներքին Հանդի բնակիչ

«Տավուշը» հանուն հայրենիքի շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երեկվանից Սյունիքում է: Սրբազանն այսօր այցելեց Ներքին Հանդ: Գյուղի բնակիչները ներկայացրեցին իրավիճակը, իրենց մտահոգությունները: Տիկին Լուսինեն, որ նաեւ Փաշինյանի հետ էր հանդիպել, պատմեց, որ ժողովուրդը Փաշինյանին ասել է՝ իրենց անվտանգություն է պետք.

«Քանի՞ անգամ սթրեսներ տարանք, ոչ մեկին չենք ցանկանա այն, ինչ եղավ մեզ հետ: Մենք ուզում ենք խաղաղություն լինի, բայց սենց չէ, սա խայտառակություն է, մինչեւ ե՞րբ պիտի կզած ապրենք»,-ասաց նա: