Apple-ը պաշտոնապես սկսել է Vision Pro սարքերի վաճառքը՝ ԱՄՆ սահմաններից դուրս 

Apple-ը պաշտոնապես սկսել է Vision Pro սարքերի վաճառքը՝ ԱՄՆ սահմաններից դուրս 

Apple ընկերությունը պաշտոնապես սկսել է ԱՄՆ սահմաններից դուրս իրականացնել Vision Pro հավելյալ իրականության սարքերը։ Ներկայումս վաճառքն իրականացվում է Չինաստանում, Հոնգկոնգում, Ճապոնիայում եւ Սինգապուրում գտնվող ընկերության խանութներում։ Այս տարվա փետրվարին թողարկված Vision Pro-ն հասանելի է մինչ այժմ միայն Միացյալ Նահանգների տարածքում։ Ասիական շուկայում այս գաջեթի վաճառքը ուղեկցվում է պրեզենտացիոն արշավով։

Չինասատանում վաճառքի իրականացման մեկնարկի արարողությանը ներկա է եղել Apple-ի վաճառքի գծով ավագ փոխնախագահ Դեյդըր Օ՛Բրայենը։ Ասիական շուկաներում վաճառվող Vision Pro սարքերը հարմարեցված են տեղային պահանջներին եւ առաջարկում են ամերիկյան ստրիմինգային ծառայությանը այլընտրանքային հարթակներ։ Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Կանադայում եւ Մեծ Բրիտանիայում էլ սկսվել է այս գաջեթների նախնական պատվերների ընդունման գործընթացը։ Այստեղ արդեն վաճառքը կմեկնարկի հուլիսի 12-ին։