Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների կապակցությամբ այսօրվանից մեկնարկել է պատգամավորների առաջադրման գործընթացը: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Ավելի վաղ երկրի ՍԴ-ն բավարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ դիմումը: 

Նման նախաձեռնությամբ երկրի ղեկավարին դիմել էր Միլլի Մեջլիսը՝ իշխող կուսակցության նախաձեռնությամբ:

Համաձայն Ալիևի հրամանագրի՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունները նշանակված են 2024 թվականի սեպտեմբերի 1-ին։