Կանադան իր տարածքում բնակվող իրանցիներին թույլ չի տվել քվեարկել 

Կանադան իր տարածքում բնակվող իրանցիներին թույլ չի տվել քվեարկել 

Իրանի արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկելու համար ընտրատեղամասեր են բացվել աշխարհի տարբեր երկրներում ապրող ԻԻՀ քաղաքացիների համար, հայտնում է tehrantimes–ը։ 
Ընտրատեղամասեր են բացվել տասնյակ երկրներում, այդ թվում՝ Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Թուրքիայում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Հունաստանում:

Առաջինը քվեարկել են Նոր Զելանդիայի և Ավստրալիայի բնակիչները, նրանց հետևել են Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի քաղաքացիները՝ հաշվի առնելով ժամային գոտիների տարբերությունը:
Կանադան, որի հարաբերությունները Թեհրանի հետ լարված են, իր տարածքում բնակվող իրանցիներին թույլ չի տվել քվեարկել երկրում: Իրանցի ընտրողներին, ովքեր ընտրելու իրավունք ունեն, առաջարկվել է ուղղվել ամերիկա-կանադական սահմանի երկայնքով տեղակայված ընտրատեղամասեր:
«Կանադան, որը հավակնում է մարդու իրավունքների պաշտպանի դերին, միակ երկիրն էր, որը խոչընդոտում էր Իրանում ժողովրդավարական գործընթացի առաջընթացին։ Սա բացահայտ կերպով խանգարեց ավելի քան 100 հազար իրանցի ընտրողների մասնակցությանը ընտրություններին», - հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաքերի Քանին։

Հաղորդագրություններում խոսվում է արևմտյան երկրներում քվեարկել փորձող իրանցի ընտրողների նկատմամբ հետապնդումների և բռնության մի քանի դեպքերի մասին: Համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ մարդիկ, որոնք ենթադրաբար կապված են անջատողական կամ միապետական խմբավորումների հետ, դրոշներ են ծածանում և վիրավորում ընտրողներին ընտրատեղամասերի մոտ: