Կուրսկում ընտանիք է զոհվել, այդ թվում՝ երեխաներ. Ուկրաինան գրոհել է

Կուրսկում ընտանիք է զոհվել, այդ թվում՝ երեխաներ. Ուկրաինան գրոհել է

Կուրսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է հինգ հոգուց բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները: «Այս գիշեր ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է Ռիլսկի շրջանի Գորոդիշչե գյուղի բնակելի շենքի վրա։

Ցավոք, հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 2 փոքր երեխա։ Ընտանիքի ևս 2 անդամ ծանր վիճակում տեղափոխվել են Ռիլսկի շրջանային հիվանդանոց, որտեղ նրանք բուժօգնություն են ստանում»,- գրել է նա: