Թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել 50 տոկոս ձայն

Թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել 50 տոկոս ձայն

Իրանի նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50% շեմը։ Հուլիսի 5-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը, հայտարարել է երկրի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին, փոխանցում է IRNA գործակալությունը։

Ամենաշատ ձայներ հավաքած ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանն ու պահպանողական Սաիդ Ջալիլին կանցնեն երկրորդ փուլ։