Երբ Իրանում կկայանա ընտրությունների երկրորդ փուլը

Երբ Իրանում կկայանա ընտրությունների երկրորդ փուլը

Արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Իրանում կկայանա հուլիսի 5-ին։

Այս մասին հայտարարել է երկրի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին:

Երկրորդ փուլ անցած թեկնածուները՝ Մասուդ Փեզեշկիան և Սաիդ Ջալիլին հունիսի 30-ից կարող են սկսել քարոզարշավը։ Այն տևելու է ընդամենը չորս օր՝ մինչև հուլիսի 3-ը։

Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Փեզեշկիան ստացել է ընտրություններին մասնակցած 25 միլիոն ընտրողներից ավելի քան 10 միլիոնի քվեները։ Նրա մրցակցի՝ պահպանողականների ճամբարը ներկայացնող Ջալիլիի օգտին քվեարկել 9 միլիոն 400 հազար մարդ։