Չի կարելի գումարի համար տգեղացնել և խաբել մարդկանց

Չի կարելի գումարի համար տգեղացնել և խաբել մարդկանց

Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը և կոսմետոլոգիան տարեցտարի զարգանում են, և եթե առաջներում կանայք բացառապես դիմում էին մասնագետներին քթի վիրահատության և շուրթերի մեծացման համար, ապա այսօր շատ ավելի մեծ են հնարավորությունները, քան կարող ենք պատկերացնել: Ժամանակակից աշխարկում մարդը կարող է ունենալ այնպիսի արտաքին, ինչպիսին նախընտրում է հենց ինքը՝ առանց հավելյալ ջանքերի, դիետաների, մարզասրահների և այլն: Հատկապես ամռան ամիսներին նկատելի են հերթեր՝ կոսմետոլոգների մոտ: Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ են կանայք, ինչու չէ նաև տղամարդիկ էսթետիկ միջամտությունների դիմում հատկապես ամռան այս տապին: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է կոսմետոլոգ Սուսաննայի, նույն ինքը՝ Սուսաննա Քոլայանի հետ:

-Սուսաննա, ինչո՞ւ են հատկապես ամռանն այսքան շատ դիմում կոսմետոլոգներին: Ի՞նչն է պատճառը:

-Պահանջարկը միշտ է շատ, այս պարագայում ուղղակի հաճախորդների հոսքն է մեծացել: Պատճառն այն է, որ ամռան ամիսներին ինձ շատ են դիմում արտերկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից և այլն: Ի դեպ ոչ միայն այնտեղի հայերը, այլև հենց տեղացիները: Քիչ առաջ ազգությամբ ֆրանսիացի պացիենտ ունեի: 

-Ինչո՞ւ են ընտրում հենց հայ կոսմետոլոգներին:

-Դիմում են հայ մասնագետներին, որովհետև Հայաստանում էսթետիկ բժշկությունն ու կոսմետոլոգիան, թե՛ որակապես են բարձր մակարդակի, թե՛ ֆինանսական առումով անհամեմատ ավելի մատչելի են: Օրինակ ես՝ պացիենտի հետ նախապես քննարկում եմ, թե ինչ է ցանկանում, արդյո՞ք տվյալ միջամտությունը ավելի կգեղեցկացնի նրան, թե հակառակը: Չի կարելի գումարի համար տգեղացնել և խաբել մարդկանց: Խորհրդատվություն անցնելուց հետո մասնագետը կայացնում է ճիշտ որոշում, իսկ պացիենտները հեռանում են գոհ, արդյունքից հիացած: Դրա համար էլ տարեցտարի շատանում է հայաստանյան կոսմետոլոգիայի պահանջարկը: Հայաստանում էսթետիկ բժշկությունն ու կոսմետոլոգիան իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում: Ինչ վերաբերում է նախորդ հարցին՝ թե ինչու են ամռանը շատ դիմում, հայերը սիրում են ծովափնյա հանգիստ, իսկ ծով գնալուց, թե առաջ, և թե՛ հետո անհրաժեշտ է դեմքի պարտադիր խնամք, որպեսզի մաշկը չծերանա, չչորանա: Դրա համար անհրաժեշտ է ծով գնալուց առաջ և հետո կատարել բիոռեվիտալիզացիա: Սա նպաստում է մաշկի թարմությունը վերականգնելուն, մաշկը թարմեցնելուն և երիտասարդացնելուն: Արևի ճառագայթներից մաշկը հակված է փչանալ:

-Ճի՞շտ է, որ ծովափնյա հանգստի մեկնելուց առաջ չի կարելի բոտոքս անել:

-Այո, թե՛ բոտոքս, թե ֆիլլեր, ծով մեկնելու առաջ խորհուրդ չի տրվում: Ցանկալի է բոլոր նման պրոցեդուրաներն անել ծովափից վերադառնալուց հետո: Արևի ուղիղ ճառագայթներից բոտոքսի ազդեցությունը թուլանում է և նյութերը ներծծվում են: Արդյունքում՝ մաշկը չորանում է և պիգմենտավորվում: Դրանից հետո անհրաժեշտ են պրոցեդուրաներ, որպեսզի վերականգնվի մաշկը:

-Հոգեբաններն ասում են, որ էսթետիկ միջամտությունների դիմելը հոգեբանական խնդիր է, ինքնավստահության պակաս: Այսօր թե՛ կանայք, և թե՛ տղամարդիկ շատ են դիմում նման միջամտությունների: Նրանք խնդի՞ր ունեն:

-Բոլորովին համաձայն չեմ: Մարդը իրեն տեսնում է մշտապես գեղեցիկ և մեկ էլ հանկարծ տարիքի հետ ի հայտ են գալիս որոշ թերություններ: Բնականաբար մարդը տեսնելով, որ կնճիռներ են առաջանում, մաշկը կորցնում է փայլը, դիմում է մասնագետի: Նրանք, ովքեր գնահատում են էսթետիկան, միշտ ցանկանում են լինել խնամված: Նույն բանը հոգեբանները կարող են ասել վարսահարդարի, մատնահարդարի, դիմահարդարի դիմող անձանց դեպքում: Քանի որ դրանք բոլորը միտված են գեղեցիկ լինելուն:

-Ո՞րն է գաղտնիքը, որ տարեց կանայք են հատկապես Ձեզ դիմում:

-Պատճառն այն է, որ այն տեխնիկան, որով աշխատում եմ, երիտասարդացնում է տարեց կանանց: Հատուկ տեխնիկայի միջոցով կատարում ենք երիտասարդացում՝ առնվազն 10 տարով: