Բացվեց Ամիօ Բանկի «Երվանդ Քոչար» մասնաճյուղը

Բացվեց Ամիօ Բանկի «Երվանդ Քոչար» մասնաճյուղը

Այսօր բացվեց Ամիօ Բանկի «Երվանդ Քոչար» մասնաճյուղը:

Բանկի «Քաջազնունի» մասնաճյուղն անվանափոխվել է «Երվանդ Քոչար» մասնաճյուղի և այսուհետ գործելու է ք. Երևան, Երվանդ Քոչար 24/1 հասցեում:

Մասնաճյուղի ժպտադեմ Ամիօ թիմը սիրով դիմավորեց հյուրերին՝ ներկայացնելով հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար կատարված բոլոր արդիականացումները:

Մասնաճյուղի բացման առիթով, որպես ավանդույթ՝ Բանկի բոլոր հաճախորդները ձեռք բերեցին Amio Visa Gold 10,000 դրամ արժողությամբ քարտերն անվճար, իսկ մինչև հուլիսի 6-ը ներառյալ՝ քարտերը կարող են ձեռք բերել կես գնով:

Նորարար և ժամանակակից մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել Բանկի կողմից առաջարկվող ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ կամ ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում և այլն։

Ամիօ բանկում քեզ բանկում չես զգա, տանը կզգաս…

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: