Հետաքրքրված են «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպանով

Հետաքրքրված են «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպանով

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» չափազանց հետաքքրված է «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյով։ Անգլիական ակումբը պատրաստ է երկու անգամ ավելացնել 25-ամյա մարզիկի աշխատավարձը, եթե վերջինս տեղափոխվի իր կազմ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Համաձայն հրապարակման, ավելի վաղ ուրուգվայցի պաշտպանն արդեն մերժել էր «Բարսելոնայի»՝ նոր պայմանագիր կնքելու առաջարկը, սակայն խոստացել էր դրա քննարկմանը վերադառնալ ավելի ուշ։ Արաուխոյի հետ կապված հարցը կատալոնացիները ցանկանում են կարգավորել մինչեւ հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ նախորդ սեզոնին նա մասնակցել է երեսունութ հանդիպման, խթել մեկ գոլ եւ կատարել երկու արդյունավետ փոխանցման։ Արաուխոյի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։ Գործող պայմանագիրը հաշվարկված է մինչեւ 2026 թվականի ամառը։