Ֆուտբոլի դաշտը փլվել է՝ անցնելով գետնի տակ 

Ֆուտբոլի դաշտը փլվել է՝ անցնելով գետնի տակ 

Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգում տեսադիտարկիչ սարքերն արձանագրել են, թե ինչպես է փլվում ֆուտբոլի դաշտը՝ անցնելով գետնի տակ եւ տեղում թողնելով 30 մետր լայնությամբ եւ 10 մետր խորությամբ փոս։ Տեղի բնակիչները հայտնել են, որ ֆուտբոլի դաշտի տակ եղել է New Frontier Materials ընկերությանը պատկանող ստորգետնյա հանք։ Փլուզման պահին մարզադաշտում ոչ ոք չի եղել։ Տուժել են միայն խոտածածկույթն ու լուսավորության համակարգը։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները մեկն  է այն երեք երկրներից, որտեղ տեղի են ունենալու 2026 թվականի աշխարհի առաջնության հանդիպումները։ Խաղերի անցկացման համար ընտրվել են Նյու-Յորքի, Հյուսթոնի, Դալլասի եւ Լոս Անջելեսի, ինչպես նաեւ՝ Սիեթլի մարզադաշտերը։