Ո՞վ է Forbes-ի դոլարային միլիարդատերերի ցանկի միակ թուրք կինը

Ո՞վ է Forbes-ի դոլարային միլիարդատերերի ցանկի միակ թուրք կինը

Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է 2023-ի դոլարային միլիարդատերերի ցանկը։ Նշվում է, որ 2022-ի համեմատ միլիարդատերների թիվը ավելացել է 141-ով և կազմել 2.871։ Նրանցից կին միլիարդատերեր են 369-ը։ 

Ցանկում ներառված է ընդամենը մեկ թուրք կին միլարդատեր՝ Հումեյրա Գյոքչեն Քեսքինը, ով հանդիսանում է «Agrotech»-ի սեփականատերը, գրում է Էրմենիհաբեր-ը: 

Նրա կարողությունը կազմում է 1.1 մլրդ դոլար։ Նշենք, որ «Agrotech»-ը գործունեություն է ծավալում գյուղատնտեսության և սննդի ոլորտում և ներդրումներ է անում Թուրքմենստանում, Ադրբեջանում, Ղրղզստանում, Ղազախստանում և Կիպրոսում։

Վերոհիշյալ ցանկում նշվում է, որ դոլարային միլիարդատերերի ցուցակում Թուրքիայից ընդգրկվել է 27 մարդ։

Միլիարդատերերի ցանկը գլխավորում է  LVMH ապրանքանիշի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն, ով անցյալ տարի ևս 1-ին հորիզոնականում էր, 2-րդ տեղում Իլոն Մասկն է՝ 195 մլրդ դոլար կարողությամբ, իսկ 3-րդ տեղում՝ Ջեֆ Բեզոսն է 194 մլրդ դոլար կարողությամբ։

Նշվում է, որ միլիարդատերերի կարողությունը ավելացել է 2 տրիլիոն դոլարով ընդհանուր առմամբ կազմելով՝  14.2 տրիլոն դոլար։