Որքան են խոստացել վրացիներին, եթե հաղթահարեն Իսպանիայի հավաքականի արգելքը

 Որքան են խոստացել վրացիներին, եթե հաղթահարեն Իսպանիայի հավաքականի արգելքը

Գրել էինք, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի՝ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում 2:0 հաշվով հաղթանակից հետո Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր , միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին շնորհավորել է երկրի ֆուտբոլի հավաքականին ԵՎՐՈ-2024-ում Պորտուգալիայի ընտրանու դեմ տարած հաղթանակի համար և հայտնել, որ իր բարեգործական հիմնադրամը 10 միլիոն եվրո պարգևավճար է հատկացնում թիմին։

Այսօր տեղեկություն է տարածվել , որ վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կկրկնապատկի ֆուտբոլի Վրաստանի հավաքականի պարգեւավճարը, եթե թիմը Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում հաղթահարի Իսպանիայի հավաքականի արգելքը: Այսպիսով, Վրաստանի թիմը 20 միլիոն եվրո կստանա, եթե հաղթի իսպանացիներին: