Միշել Օբաման չի մասնակցում Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավին 

Միշել Օբաման չի մասնակցում Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավին 

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, չի մասնակցում գործող նախագահ Ջո Բայդենի նախընտրական արշավին՝ անձնական հակակրանքի պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումներից։ Համաձայն տեղեկությունների, նախկին առաջին տիկինը, ով նաեւ ամենից հայտնի դեմքերից մեկն է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունում, չի մասնակցում Բայդենի նախընտրական արշավին՝ ընտանեկան խնդիրների եւ կուսակցական քաղաքական գծի հետ ունեցած անհամաձայնության պատճառով։ Խնդիրների պատճառը Բայդենի որդու՝ Հանթերի նախկին կնոջ՝ Քեթլին Բուլեի՝ ընտանեկան շրջանակներից հեռացումն էր 2019 թվականին։ Վերջինս հանդիսանում է Միշել Օբամայի մոտ ընկերուհին։ Հենց այս պատճառով էր, որ Օբաման էլ 2020 թվականի ընտրություններին սկզբում հրաժարվում էր աջակցել Բայդենի արշավին։