ՌԴ-ում հետախուզվող Կալլասը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնու՞մ. Կրեմլի արձագանքը

ՌԴ-ում հետախուզվող Կալլասը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնու՞մ. Կրեմլի արձագանքը

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, ում թեկնածությունը ԵՄ ղեկավարները հաստատել են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում, հայտնի է «ռուսաֆոբ հայտարարություններով», «Մոսկվայի և Բրյուսելի հարաբերությունների հեռանկարները վատ են»: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РБК-ն։

Մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում կրկին առաջարկված Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությունը, Պեսկովը նշել է, որ նա հարաբերությունների կարգավորման կողմնակից չէ, «այստեղ ոչինչ չի փոխվում»։

«Տիկին Կալլասը նույնպես դիվանագիտական ​​հակումներ չի դրսևորել մինչ այժմ և մեզ հայտնի է իր բացարձակ անհաշտ և երբեմն նույնիսկ կատաղի ռուսաֆոբ հայտարարություններով։ Ուստի մենք չենք կարծում, որ եվրոպական դիվանագիտությունը ինչ-որ կերպ կգործի հարաբերությունների կարգավորման օգտին։ Մոսկվայի և Բրյուսելի հարաբերությունների հեռանկարները վատ են»,- ասել է Պեսկովը։

Հավելենք, որ Ռուսաստանի ՆԳՆ-ն Կալլասի նկատմամբ հետախուզում է հայտարարել 2024 թվականի փետրվարին: