Էլվիս Փրեսլիի թվային ավատարը կմեկնի շրջագայության 

Էլվիս Փրեսլիի թվային ավատարը կմեկնի շրջագայության 

Շվեդական Pophouse ընկերությունը մտադիր է շրջագայության ուղարկել Էլվիս Փրեսլիի թվային ավատարին։ Այս մասին հայտնում է «Աֆիշա» պարբերականը։ «Էլվիս Պրեսլին, ով հայտնի է որպես «ռոք-ն-ռոլի արքա», կլինի հաջորդ երգիչը, որի թվային ավատարը կամ հոլոգրաման կներկայացվի կենդանի համերգներին»,- ասված է Pophouse-ի հաղորդման մեջ։

Ամենայն հավանականությամբ ընկերությունը բանակցություններ է վարում Sony Music եւ Authentic Brands Group ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ։ Սակայն թե ինչքանով կստացվեն բանակցությունները, հայտնի չեն։ Ավելի վաղ ներկայացվել էր ABBA թիմի թվային ավատարը։