Բայրամովը կմեկնի Վրաստան. ի՞նչ է նախատեսված

Բայրամովը կմեկնի Վրաստան. ի՞նչ է նախատեսված

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 27-ին կմեկնի Վրաստան:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր և տարածաշրջանային խնդիրներ:
Հայտնի է, որ Թբիլիսիի և Բաքվի հարաբերությունները զարգանում են նաև եռակողմ համագործակցության ձևաչափով՝ Անկարայի մասնակցությամբ:

Մարտին Բաքվում տեղի ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ հանդիպումը։