Ինչպես չընկնել Թրամփի ծուղակը. Քլինթոնը խորհուրդ է տվել Բայդենին

Ինչպես չընկնել Թրամփի ծուղակը. Քլինթոնը խորհուրդ է տվել Բայդենին

Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը նախընտրական բանավեճերի ժամանակ պետք է «վճռականորեն պայքարի» իր հակառակորդի՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է Դեմոկրատական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը՝ The New York Times ամսագրի համար հրապարակված հոդվածում։

«Ես միակ մարդն եմ, ով բանավիճել է և՛ Թրամփի, և՛ Բայդենի հետ։ Ես գիտեմ, թե որքան դժվար է այդ բեմ բարձրանալը և որքան գրեթե անհնար է կենտրոնանալ ըստ էության ասվող խոսքի վրա, երբ ներգրավված է Թրամփը: Նա ընդհատում և վախեցնում է, մի անգամ նույնիսկ ինձ հետապնդում էր բեմից այն կողմ, որովհետև ուզում է հավասարակշռությունից հանել իր հակառակորդին»,- ասել է քաղաքական գործիչը:

Քլինթոնն ընդգծել է, որ Թրամփի «հնարքները կձախողվեն», եթե Բայդենը «ուժեղ» պայքարի։