Մերոնք ինձ կսպանեն. Արեստովիչի ուշագրավ հայտարարությունը

Մերոնք ինձ կսպանեն. Արեստովիչի ուշագրավ հայտարարությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հարցին, թե ինչու չի զորակոչվել երկրի զինված ուժերում, պատասխանել է.

«Ինձ ամերիկացիները չեն թողնում գնալ ռազմաճակատ: Իսկ եթե գնամ՝  պատերազմ), մերոնք ինձ կսպանեն պատերազմում»,- ասել է Արեստովիչը։

Անցյալ տարվա սեպտեմբերի 4-ին Արեստովիչը Կրակովեց-Կորչևա անցակետով մեկնել է Լեհաստան, որից հետո հայրենիք չի վերադարձել։ 

Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչությունն այս տեղեկությունը կեղծ է անվանել՝ նշելով, որ գերատեսչությունը որևէ փաստաթուղթ չի տրամադրել Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդականին արտասահման մեկնելու համար։
Վերջին շրջանում Արեստովիչը սուր քննադատության է ենթարկում Ուկրաինայի իշխանություններին: