WikiLeaks-ը կշարունակի գործունեությունը

WikiLeaks-ը կշարունակի գործունեությունը

Ջուլիան Ասանժի հիմնադրած WikiLeaks-ը կշարունակի գործել։ Այս մասին ասել է Ասանժի փաստաբան Բարի Փոլակը այն բանից հետո, երբ ԱՄՆ Դաշնային շրջանային դատարանը Սաիպան կղզում կայացած դատավարության ժամանակ կարճել է Ասանժի գործն ու նրան ճանաչել ազատ քաղաքացի՝ համապատսխան սահմանափակումներով հանդերձ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Wikileaks-ի աշխատանքը կշարունակվի, և ես կասկած չունեմ, որ պարոն Ասանժը կմնա ազատ խոսքի և թափանցիկության ուժ, - ասել է Փոլակը,-Նա ուժեղ ձայն ունի, որը հնարավոր չէ լռեցնել»: