Սերբիան չի սահմանափակի զենքի վաճառքը. Կրեմլում մտահո՞գ են

Սերբիան չի սահմանափակի զենքի վաճառքը. Կրեմլում մտահո՞գ են

Սերբիայի վարչապետ և իշխող Սերբիայի առաջադիմական կուսակցության ղեկավար Միլոշ Վուչևիչը դեմ է արտահայտվել արևմտյան երկրներին զենքի վաճառքը սահմանափակելուն, չնայած այն հանգամանքին, որ նրանք կարող են այն ուղարկել Ուկրաինա՝ որպես ռազմական օգնության մաս։

«Ես չեմ ուզում խոչընդոտել ընկերություններին մեր զինամթերքը վաճառել Իսպանիային, Չեխիային կամ ԱՄՆ-ին։ Զենքի և զինամթերքի արտադրությունն արգելված կամ անբարոյական բան չէ, թեև զենքը կարող է օգտագործվել այնտեղ, որտեղ կռիվներ են լինում»,- ասել է Վուչևիչը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ զենքի վաճառքը օգնություն չէ Սերբիայի՝ որպես Ուկրաինայի ռազմական հակամարտության կողմերից մեկի կողմից։

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Financial Times-ի հետ զրույցում հաստատել էր, որ վերջին երկու-երեք տարում Բելգրադն ավելացրել է զինամթերքի արտահանումը մոտ 800 միլիոն եվրոյով:

Վուչիչն ընդգծել է, որ իր հիմնական պարտականությունները սեփական երկրի ու ժողովրդի մասին հոգալն է, այլ ոչ թե վերահսկելը, թե որտեղ է հայտնվում զինամթերքը վաճառքից հետո։

Սերբիայի ղեկավարը նաեւ նշել է, որ զենքի արտահանումը երկրում բիզնեսի զարգացման հնարավորություն է։
Դրանից հետո Կրեմլում հայտարարել են, որ Բելգրադի հետ կքննարկեն Ուկրաինային զենք մատակարարելու հարցը։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է սերբական կողմի հետ անվտանգության հարցերի շուրջ բանակցություններ սկսելու մասին։