Պարզվել է, թե ինչից են առաջանում «թափառող մտքերը» 

Պարզվել է, թե ինչից են առաջանում «թափառող մտքերը» 

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ թափառող մտքերը, կամ ինչպես ընդունված է ասել՝ «արթուն երազները» առաջանում են ուղեղի ակտիվությամբ պայմանավորված եւ համարվում են «ինքնառաջացող»։ Դրանք առաջանում են հիպոկամպուսում։ Գիտնականները մանրամասնել են, որ մտքի թափառումների ժամանակ գլխուղեղը չի ստանում եւ չի մշակում տեղեկություններ, այլ դրանք ստեղծում է ինքնուրույն կերպով։ Մարդիկ հաճախ են երեւակայում իրադարձությունների մասին, որոնք իրականում տեղի չեն ունենում, կամ էլ առհասարակ տեղի չեն ունեցել, դրանք պատկերելով ամենատարբեր մանրամասներով։ Նման ինքնառաջացող կամ ինքնագեներացվող վիճակը, ըստ գիտնականների կապված է գլխուղեղային ակտիվության հետ, որը կոչվում է «կտրուկ ալիքային տատանումներ»։

Դրանք առաջանում են հիպոկամպուսում, որը գլխուղեղի այն հատվածն է, որը մասնակցում է հիշողությունների ստեղծմանն ու վերականգնմանը։ Մասնագետները, ուսումնասիրելով էպիլեպսիա ունեցող մարդկանց գլխուղեղային ակտիվությունը, նկատել են, որ հիպոկամպուսում տվյալ կտրուկալիքային տատանումները կարող են առաջանալ գիշերը, ենթադրաբար քնած ժամանակ։ Նման տատանումներ կարող են առաջանալ նաեւ կենտրոնացում պահանջող մտավոր աշխատանքի ժամանակ։ Մասնագետները եզրակացնում են, որ թափառող մտքերը մարդկանց մոտ զգալիորեն կապված են նաեւ մտավոր կարողությունների ընդհանուր ցուցանիշի, ինչպես նաեւ նեւրոլոգիական եւ մի շարք այլ վիճակների հետ։