ԱՄՆ-ի և ՌԴ-ի ՊՆ նախարարներն առաջին անգամ քննարկել են Ուկրաինայի պատերազմը

ԱՄՆ-ի և ՌԴ-ի ՊՆ նախարարներն առաջին անգամ քննարկել են Ուկրաինայի պատերազմը

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ առաջին անգամ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։

«Օսթինը խոսել է Բելոուսովի հետ, նրա հետ քննարկել Ուկրաինայի շուրջ հակամարտությունը։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինված ուժերի միջև հաղորդակցության պահպանման կարևորությունը»,- ասել է Ռայդերը YouTube-ում ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ նախարարների զրույցը կայացել է ամերիկացիների նախաձեռնությամբ։ 

«Նախարարն արեց դա»,- ասել է Ռայդերը՝ պատասխանելով հարցին, թե ով է նախաձեռնել ռազմական գերատեսչությունների ղեկավարների զրույցը։ Պենտագոնի ներկայացուցիչը հավելյալ տեղեկություն չի հայտնել։