Կապարոսը կարծիք է հայտնել

Կապարոսը կարծիք է հայտնել

Գերմանիայում շարունակվում է ֆուտբլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը:  Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, իսպանացի հանրահայտ մասնագետ Խոակին Կապարոսը կարծիք է հայտնլ Իսպանիայի հավաքականի մասին:

«Իսպանիայի հավաքականը շատ լավ է ելույթ ունենում Եվրոպայի առաջնությունում։ Իհարկե, վստահություն կա թիմի նկատմամբ։ Նրանք ապացուցեցին, որ մրցաշարի լավագույն թիմն են թե՛ թիմային խաղով, թե՛ առանձին ֆուտբոլիստների անհատական որակներով։

Այս թիմը մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկն է»,-ասել է նա: