Որոշ դեղամիջոցներ ընդունողները պետք է խուսափեն արեւից․ գիտնականներ 

Որոշ դեղամիջոցներ ընդունողները պետք է խուսափեն արեւից․ գիտնականներ 

Հակագիստամինային դեղամիջոցները, ոչ ստերոիդային հակաբորբոքային պրեպարատները, ինչպիսիք են իբուպրոֆենը կամ նապրոկսենը, որոշ հակաբիոտիկներ, ինչպիսիք են բակտրիմն ու տետրացիկլինի, ինչպես նաեւ հակադեպրեսանտները կարող են բարձրացնել մարդու մոտ արեւային լույսի հանդեպ զգայունակությունը։ Այս դեպքում ցերեկվա ժամերին նման դեղամիջոցներ ընդունողները կարող են ստանալ արեւային այրվածքներ, եթե գտնվեն արեւի տակ։ Այս մասին հայտնում է MedXpress-ը։

Մասնագետները նշում են, որ վերոնշյալ կատեգորիաներին պատկանող դեղամիջոցներ ընդունողները պետք է խուսափեն 10․00-16․00-ի ընթացքում գտնվել արեւի տակ, քանի որ այդ ժամերին հատկապես այրվածքներ ստանալու հավանականությունը մեծ է։ Խորհուրդ է տրվում կրել արեւապաշտպան միջոցներ, հնարավորինս փակ հագուստ, կամ գտնվել ստվերում։