Սա տոն է յուրաքանչյուրի համար, ով գիտակցում է բանակի բացառիկ դերը մեր երկրի համար

Սա տոն է յուրաքանչյուրի համար, ով գիտակցում է բանակի բացառիկ դերը մեր երկրի համար

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան մեր ռազմական կրթության ողնաշարն է, մեր բանակի հենքն ու զինված ուժերի մարտունակության կարևորագույն նախադրյալներից մեկը, և նրա կազմավորման 30-ամյակը տոն է յուրաքանչյուրի համար, ով գիտակցում է բանակի բացառիկ դերը մեր երկրի ինքնիշխանության պահպանման ու պաշտպանունակության գործում:Այս մասին այսօր հայտարարել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝  ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ:

«Պետք է անկեղծորեն ասել՝ ռազմական կրթօջախը դժվար ճանապարհ է անցել՝ իր կենսագրության տարբեր փուլերում առերեսվելով և՛ ձեռքբերումների, և՛ ձախողումների, և՛ նվաճումների, և՛ թերացումների հետ, սակայն կանգ չի առել, շարունակել է իր ընթացքն ինքնակատարելագործման ճանապարհով՝ ընդլայնելով կրթօջախի ուսումնանյութական բազան, բարելավելով շենքային պայմանները, բարձրացնելով դասավանդման արդյունավետությունը, պրոֆեսորադասախոսական կազմի արհեստավարժությունը, ապագա սպաների գաղափարական ու բարոյահոգեբանական դաստիարակության մակարդակը՝ ի շահ բանակն արժանավոր սպայական կադրերով համալրելու գերնպատակի»,-ասել է նա: