Ովքեր են ներկա եղել «Վազգենի» կազմավորման 30-րդ տարեդարձին

Ովքեր են ներկա եղել «Վազգենի» կազմավորման 30-րդ տարեդարձին

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է եղել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը ներկա էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։