ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Բաքու

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Բաքու

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ ծրագրում է այցելել Բաքու՝ մասնակցելու կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի Շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի 29-րդ համաժողովին։

«Ես ակնկալում եմ, որ սա փոփոխությունների պահ կլինի այն առումով, որ կլինի համաշխարհային ճանաչման պահ, որ մենք գնում ենք դեպի անդունդ», - հավելել է Գուտերեշը:

Նա նշել է, որ ինքը մշտապես մասնակցում է COP-ի համաժողովներին:

Հավելենք, որ COP29-ն Ադրբեջանի մայրաքաղաքում կանցկացվի 2024 թվականի նոյեմբերին։