Բայդենի օրերը հաշվա՞ծ են. դեմոկրատները հիասթափված են և մտադիր են փոխարինել

Բայդենի օրերը հաշվա՞ծ են. դեմոկրատները հիասթափված են և մտադիր են փոխարինել

ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցությունը սկսել է ակտիվորեն քննարկել նախագահ Ջո Բայդենին մեկ այլ թեկնածուով փոխարինելու հարցը՝ Թրամփի հետ նախընտրական առաջին հեռուստաբանավեճը ձախողելու պատճառով։ 
Այս մասին ասվում է Politico-ի հրապարակման մեջ։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ամերիկացի առաջնորդի կուսակիցները «խուճապի մեջ են ընկել» և այժմ ակտիվորեն քննարկում են «այն, ինչի մասին հնարավոր չէր խոսել», հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դեմոկրատների համար տագնապի զանգերը հնչեցին այն վայրկյաններին, երբ Բայդենը սկսեց խոսել կերկերուն ու անվստահ ձայնով (...) Եվ երբ լուռ էր, անշարժ կանգնում էր ամբիոնի հետևում՝ բերանը բաց, աչքերը լայն բացված և երկար ժամանակ չթարթելով», - գրում է ամերիկյան պարբերականը:

Անդրադառնալով աղմկահարույց բանավեճին՝ ամերիկացի հայտնի միլիարդատեր, ձեռնարկատեր Իլոն Մասկն այն Բայդենին փոխարինելու նախապատրաստություն է անվանել: