Նախկին նախագահը մատուցողին 500 դոլար թեյավճար է թողել 

Նախկին նախագահը մատուցողին 500 դոլար թեյավճար է թողել 

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հինգ հարյուր դոլար թեյավճար եւ գրություն է թողել ռեստորանի մատուցողին։ Գրության մեջ նա կոչ է արել չեղարկել թեյավճարի հարկումը։ Այս մասին հայտնում է Fox Business-ը։

Իր նախընտրական արշավի ժամանակ, Հարավային Ֆիլադելֆիայում, Դոնալդ Թրամփն այցելել է Tony and Nick's Steaks ռեստորանում, որտեղ մեծ տպավորություն է գործել աշխատակիցների վրա։ Դուրս գալուց՝ Թրամփը հինգ հարյուր դոլար է թողել որպես թեյավճար եւ «Կորչեն թեյավճարների հարկերը» գրություն։